Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՌԴ մշակույթի փոխնախարար. «ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՄԵՐ ԱՆՑՅԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՉ ՄԻԱՅՆ ՄԵՐ ՆԵՐԿԱՆ Է, ԱՅԼԵՎ ԱՊԱԳԱՆ»

$
0
0

ՌԴ մշակույթի փոխնախարար. «ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՄԵՐ ԱՆՑՅԱԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՉ ՄԻԱՅՆ ՄԵՐ ՆԵՐԿԱՆ Է, ԱՅԼԵՎ ԱՊԱԳԱՆ»

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանում կայացավ  «Ռուսաստանի եւ Հայաստանի թանգարանները, Մշակույթների երկխոսություն» խորագրով հայ-ռուսական թանգարանային համաժողովը: Համաժողովին ներկա էին ՀՀ եւ ՌԴ մշակույթի փոխնախարարները, հայաստանյան եւ ռուսաստանյան մի շարք թանգարանների տնօրեններ, հոգեւորականներ, մշակութային գործիչներ: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԸ. «Հայ-ռուսական մշակութային կապերը խորը արմատներ ունեն, եւ թանգարանները չեն կարող անմասն մնալ: Ինչպես գիտեք, հայկական ժառանգությունը պահպանվում է նաեւ ռուսական պահոցներում ու հակառակը: Այսօր Ռուսաստանի հետ ունենք համատեղ լուրջ ծրագրեր եւ սա առաջին մեծ ֆորումն է, որի շրջանակներում անցկացվում է այս կլոր-սեղանը: Նաեւ վաղը շարունակվելու է հիմնական գիտաժողովը Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանում եւ այդտեղ ստորագրվելու է շուրջ 8 համաձայնագիր թանգարանների միջեւ»: Իսկ Հայաստանյան այցի իր առաջին տպավորությունների մասին մեզ հետ կիսվեց ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ ԵԼԵՆԱ ՄԻԼՈՎԶՈՐՈՎԱՆ. «Սա իմ առաջին այցն է Հայաստան, եւ շատ ուրախ եմ, որ վերջապես տեսա վարդագույն քարերի քաղաքը, որովհետեւ քաջատեղյակ եմ Երեւանի մասին: Իսկապես մեզ համար մեծ պատիվ է, որ ՀՀ մշակույթի նախարարությունն արձագանքեց  մեր առաջարկին` անցկացնել առաջին ռուս-հայկական ֆորումը հենց այստեղ` այս Սուրբ քաղաքում»: Անդրադառնալով ՀՀ եւ ՌԴ մշակույթի նախարարությունների համագործակցությանը` տիկին Ելենա Բարիսովնան հավելեց. «Մեր համագործակցությունը ՀՀ մշակույթի նախարարության հետ վաղուց է եւ շատ արդյունավետ, բայց մենք այսօր այդ համագործակցությանը նոր ռիթմ կհաղորդենք: Մեր երկրների հոգեւոր ժառանգության պահպանման հիմնահարցերը կարեւոր են, որովհետեւ մենք այդ ժառանգությունը պետք է փոխանցենք մոր հաջորդ սերնդին: Այնպես որ, հատուկ վերաբերմունքը մեր անցյալի նկատմամբ ոչ միայն մեր ներկան է, այլեւ ապագան: Ու հենց այս հարցերը մենք կքննարկենք այս երեք օրերի ընթացքում»:

Ի դեպ, համաժողովը մեկնարկեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին կապերի եւ արարողակարգի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ողջույնի խոսքով, ով հյուրերին փոխանցեց Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հայրապետական օրհնությունը , իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների գլխավոր տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը հանդես եկավ «Հայաստանի հոգեւոր մշակույթի պահպանությունը. Պետության եւ եկեղեցու համագործակցության փորձ» վերնագրով զեկույցով: Ռուսաստանյան ներկայացուցիչների (ՌԴ պատմության պետական թանգարանի տնօրեն Լեվիկին Ալեքսեյ Կոնստանտինովիչ, Վ. Դ. Պոլենովի անվան պատմագեղարվեստական հուշային եւ բնության պետական արգելոց-թանգարանի տնօրենի տեղակալ Գրամոլինա Նատալյա Նիկոլաեւնա) ելույթները նվիրված էին թանգարանների թվայնացմանն ու միջավայրային մոտեցմանը մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության գործում:

Նշենք, որ համաժողովն ամփոփվեց շրջայցով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տարածքում ու թանգարաններում, եւ, իհարկե,  հայ եւ ռուս մշակութային գործիչները Սուրբ Էջմիածնի տաճարում մոմ վառեցին եւ աղոթք բարձրացրեցին` առ Աստված:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles