Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՎԱՉԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՇԱՐ. ԿԱՅԱՑԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉԻ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԸ

$
0
0

ՎԱՉԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՇԱՐ. ԿԱՅԱՑԱՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉԻ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԸ

 

Նոյեմբերի 21-ին «Դինամո» մարզադահլիճում կայացան հայկական բռնցքամարտի երախտավորներից մեկի ՝ Խորհրդային Միության արծաթե մեդալակիր, Արցախի հերոս Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ մենամարտերը:

49 կգ քաշային կարգում «Օլիմպիական հերթափոխի քոլեջի» սան Արտյոմ Ալեքսանյանը համառ պայքարում հաղթեց «Հայաստան մարզական միությունը» ներկայացնող Դավիթ Սարգսյանին և նվաճեց եզրափակչի ուղեգիր: Այս քաշային կարգում եզրափակչի ուղեգիր նվաճեց նաև գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը, ով առավելության հասավ Հարություն Հարությունյանի նկատմամբ: 52 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչման համար կպայքարեն Նարեկ Աբգարյանը և Կորյուն Սողոմոնյանը: Կիսաեզրափակչում Կորյունը հաղթեց Դավիթ Հովհաննիսյանին , իսկ Նարեկ Աբգարյանը ուժեղ գտնվեց Բարեղամ Հարությունյանի հետ պայքարում: Անակնկալ գրանցվեց 56 կգ քաշային կարգում: Երիտասարդ Էրիկ Պետրոսյանը համառ պայքարում հաղթեց Հայաստանի չեմպիոն Հենրիկ Մոքոյանին, Արսեն Պողոսյանն էլ առավելության հասավ Գառնիկ Հարությունյանի նկատմամբ: 60 կգ քաշային կարգում Սամվել Բարսեղյանը առանց մեծ դժվարության պարտության մատնեց գյումրեցի Ժորա Համազարյանին: Արթուր Վարդանյանն էլ պարտության մատնեց Արթուր Ներսիսյանին: 64 կգ քաշային կարգում Օլիմպիական հերթափոխի քոլեջի սան Արթուր Քիրաջյանը առավելության հասավ Վահե Սարգսյանի նկատմամբ, իսկ Հովհաննես Բաչկովն էլ ուժեղ գտվեց Շավարշ Սողոյանի հետ պայքարում: Հետաքրքիր պայքար է սպասվում 69 կգ քաշային կարգի եզրափակչում: Այստեղ միմյանց հետ մրցելու են այս քաշային կարգի մեր երկու ուժեղագույն բռնցքամարտիկները` Արման Դարչինյանն ու Վլադիմիր Մարգարյանը, ովքեր այսօր հաղթեցին իրենց մրցակիցներին: 75 կգ քաշային կարգի եզրափակչում գլխավոր մրցանակի համար կպայքարեն դինամոյական Արթուր Սարգսյանը և Արման Հովհիկյանը: Կիսաեզրափակչում Սարգսյանը հաղթեց գյումրեցի Գագիկ Բոյանին, իսկ Հովհիկյանը առավելության հասավ Արեստակ Ալոյանի նկատմամբ: Երեկ եզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև 81 կգ քաշայիններ Նիկոլ Արությունովը և Վազգեն Շահվերդյանը, 91 կգ քաշայիններ Ռաֆայել Սիմոնյանն ու Հենրիկ Սարգսյանը, ինչպես նաև գերծանր քաշայիններ Մելքոնյան եղբայրները: Վաղը՝ նոյեմբերի 22-ին կկայանան եզրափակիչ մենամարտերը: Եզրափակիչների սկիզբը 12:00-ին: Տեղեկատվությունը տրմադրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles