12 ՀԱԶԱՐ ՄԱՅՐԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵԿԱՄՈՒՏ`
ՉԵՆ ԶՐԿՎԻ ՆՊԱՍՏԻՑՆպաստների մասին աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ կառավարությունն ընդունել է պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ առաջարկը: Այսուհետ մինչեւ երկու տարեկան երեխաների խնամքի համար նպաստ ստացող մայրերը իրավունք կստանան քաղաքացիաիրավական պայմանագրային կարգով աշխատանք կատարել եւ ստանալ լրացուցիչ եկամուտ: Ինչպես նշեց Հայկ Բաբուխանյանը, օրենքի այս փոփոխությունը թույլ կտա 12 հազար մայրերի, որոնք ունեն մինչեւ 2 տարեկան երեխաներ, բարելավել ընտանիքի ֆինանսական դրությունը` չզրկվելով նպաստից:
Դեկտեմբերի 1-ին խորհրդարանը, հուսով ենք, դրական կքվեարկի օրենքին, եւ այն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ