Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻՆ ՀԵՐԹԱՊԱՀ ԷՐ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

$
0
0

ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻՆ ՀԵՐԹԱՊԱՀ ԷՐ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

ԱԺ արտահերթ նիստն ամփոփելով` նշենք, որ նիստերին ներկա պատգամավորների, եթե չասենք զվարճալի, ապա գոնե հետաքրքիր վիճակագրություն է ստացվում: Մինչ ոչ իշխանական "եռյակը" համոզում է հանրությանը, թե որ ազգի հարցերով են մտահոգ ու "երԳիրը երԳիր են դարձնելու", գործնականում պարզից էլ պարզ երեւում է, որ "անունը կա, ամանում չկա" այդ ամպագոռգոռ հայտարարություններով հանրությանը ժամանակ առ ժամանակ հուզող պատգամավորները: Արդեն վատ սովորություն է դարձել, որ ոչ իշխանական "եռյակից" խորհրդարանական նիստերին ներկայանում է միայն մեկ պատգամավոր: Եվ այսպես "հերթապահի" դերը բաժին է հասել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին, ով աշխատում է միշտ ներկա չլինել, բայց միշտ խոսել: Իսկ ահա արտահերթ նիստի փակման ժամանակ ընդդիմությունից ու այլընտրանքից մնացել էր միայն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Այսպես որ շարունակվի, ոչ իշխանական "եռյակը" կվերանվանվի "միակի", եթե, իհարկե, այստեղ էլ հեղինակային իրավունքներ չպահանջեն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Լեւոն Մարտիրոսյանն ու Նաիրա Կարապետյանը, որոնցից մեկը ՄԻԱԿ-ի համահիմնադիրն է, մյուսը` քարտուղարը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles