ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻՆ ՀԵՐԹԱՊԱՀ ԷՐ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ
ԱԺ արտահերթ նիստն ամփոփելով` նշենք, որ նիստերին ներկա պատգամավորների, եթե չասենք զվարճալի, ապա գոնե հետաքրքիր վիճակագրություն է ստացվում: Մինչ ոչ իշխանական "եռյակը" համոզում է հանրությանը, թե որ ազգի հարցերով են մտահոգ ու "երԳիրը երԳիր են դարձնելու", գործնականում պարզից էլ պարզ երեւում է, որ "անունը կա, ամանում չկա" այդ ամպագոռգոռ հայտարարություններով հանրությանը ժամանակ առ ժամանակ հուզող պատգամավորները: Արդեն վատ սովորություն է դարձել, որ ոչ իշխանական "եռյակից" խորհրդարանական նիստերին ներկայանում է միայն մեկ պատգամավոր: Եվ այսպես "հերթապահի" դերը բաժին է հասել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին, ով աշխատում է միշտ ներկա չլինել, բայց միշտ խոսել:
