Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՇԱՔՐՈ ՄԱԼԱԴՈՅԸ ԿՓՈԽԱՐԻՆԻ՞ ԴԵԴ ՀԱՍԱՆԻՆ

$
0
0

ՇԱՔՐՈ ՄԱԼԱԴՈՅԸ ԿՓՈԽԱՐԻՆԻ՞ ԴԵԴ ՀԱՍԱՆԻՆ

"Դեռեւս 2013 թվականին իսպանական բանտարկությունից ազատված Շաքրո Մալադոյը մինչ օրս չէր վերադառնում Ռուսաստան: Բայց արդեն մի քանի օր առաջ, ըստ տարածված լուրերի, Շաքրո Մալադոյը ժամանել է Ռուսաստան, որպեսզի վերջնականապես հաստատվի Դեդ Հասանի գահին",- մեզ հետ զրույցում անդրադառնալով ռուսական լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկություններին, ըստ որի, օրերս գողական աշխարհում մեծ սխոդկա է սպասվում, ասաց քրեագետ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆԸ:
-Իսկ թե որքանով է իրատեսական Շաքրո Մալադոյի` Դեդ Հասանին փոխարինելը, կհաստատվի նա, թե՞ ոչ, դեռեւս վաղ է ասել: Որովհետեւ ֆինանսական եւ նյութական հսկա կարողություն է թողել Դեդ Հասանը, եւ թե ի վերջո ում կփոխանցվի դա, կորոշվի օրերս սպասվելիք գողական սխոդկայի ժամանակ, որովհետեւ գողական աշխարհում դա այսօր ամենակարեւոր հարցն է: Այդ հարցը անչափ կարեւոր է ոչ միայն Դեդ Հասանի կողմնակիցների, այլ, առհասարակ, ռուսական հետսովետական կրիմինալ աշխարհի համար: Ամեն դեպքում, ամենահավանական թեկանածուն երկու տարվա ընթացքում մնաց Շաքրո Մալադոյը:  

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles