Նրանք չեն ուզում աշխատեն. ԱԺ նախագահը «Եռյակի»
մասին
«Մենք քննարկումների համար բաց ենք»,- ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ առաջարկ է իշխանությունը պատրաստվում անել ոչ իշխանական եռյակին Հովիկ Աբրահամյանի առաջարկը մերժելուց հետո: «Մենք որևէ առաջարկություն չունենք: Ես նորից քննարկում եմ իրենց հետ, ինչպես, օրինակ, սահմանամերձ գյուղերի նոր օրենքը երկարեց մոտ երեք ամիս, որովհետև ասում էին՝ վեց խմբակցություններով դիմել ենք, գնանք համատեղ քննարկելու: Մարդիկ չեկան, բայց մենք համատեղ քննարկեցինք և հասանք արդյունքի: Նրանք չեն ուզում աշխատեն: Նրանք ուզում են աշխատեցնել և դրանով հեղինակություն վայելել, սա է»,- նշեց ԱԺ նախագահը: