Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԵՏՄ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒԲԼԻՆ ԿԱԿՏԻՎԱՆԱ»

$
0
0

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԵՏՄ-Ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒԲԼԻՆ ԿԱԿՏԻՎԱՆԱ»

 

Որոշ տնտեսագետներ մտավախություն ունեն, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ ազգային դրամն արժեզրկման վտանգի առաջ կկանգնի: Թե որքանով է այս մտավախությունն արդարացված, «Իրավունքը» պարզեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանից: «Որ ասեմ միանշանակ ուղիղ կապ  գոյություն ունի  ռուբլու արժեզրկման գործընթացի եւ ՀՀ դրամի միջեւ, ես  դա չեմ տեսնում, քանի որ դրամի արժեզրկումը մեծ մասամբ պայմանավորված է  մեր երկրում առկա ռեսուրսների առաջարկի ու պահանջարկի  առկայությամբ: Մյուս կողմից` արտաքին առեւտրի սալդոյով»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:

Նախկին վարչապետը վստահ է` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո արտաքին առեւտրի դրական հաշվեկշիռ ունենալու հավանականությունը մեծանում է, հետեւաբար դրամի արժեզրկման մտավախություն Խ. Հարությունյանը չունի. «Եթե դրամը չարժեւորի, չի էլ արժեզրկվի: Կարծում եմ` առաջիկայում  ուժեղ հարվածներ չենք ստանա»:

Խոսրով Հարությունյանը  չափազանցված է համարում նաեւ այն խոսակցությունները, որ ռուբլին միասնական արժույթ կլինի ԵՏՄ-ի անդամ բոլոր պետությունների համար: «Այլ հարց է, որ  ԵՏՄ-ի անդամակցությունից հետո Հայաստանում ռուբլին կակտիվանա, քանի որ շատ արտահանողներ, եթե իրենց ձեռնտու լինի, կօգտվեն ռուբլուց»,-եզրափակեց  նախկին վարչապետը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին փոխնախարար Միքայել Մելքումյանն էլ  ասաց, որ դրամը կարժեզրկվի ՌԴ-ի վրա կիրառվող պատժամիջոցների պատճառով միայն: «Բայց մեր տնտեսությունը փոքր է, ազգային դրամի արժեքը պահելը հեշտ է»,- կարծում է պատգամավորը:


Սոնա  Դավթյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles