Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ. «ԲԱՔՎՈՒՄ ՇԱՏ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԷԻՆ ԼՈՒԾՎԵԼՈՒ»

ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ. «ԲԱՔՎՈՒՄ ՇԱՏ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԷԻՆ ԼՈՒԾՎԵԼՈՒ»


Image may be NSFW.
Clik here to view.
Նոյեմբերի 17-ից Հայաստանում մեկնարկած Թատրոնի միջազգային ինստիտուտի "Նոր ձայներ, նոր հանդիսատես. ժամանակն է երկխոսության" կարգախոսով (ՅՈՒՆԵՍԿՈ) 34-րդ համաշխարհային կոնգրեսը միավորում է ավելի քան 100 երկրների կենտրոններ, որի համար Հայաստան են ժամանել մոտ 300 պատվիրակներ` Ասիայից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից եւ Աֆրիկայից: 
Կոնգրեսի մեկնարկը տրվեց Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի թատրոնից, որտեղ բազմաթիվ ելույթներից ու ուղերձներից հայերիս համար հատկանշական էր Թատրոնի միջազգային ինստիտուտի նախագահ ՌԱՄԵՆԴՈՒ ՄԱՋՈՒՄԴԱՐԻԻ ելույթը, ով մեծ պատիվ համարեց հայկական հողի վրա գտնվելը եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը:

Հատկանշական է, որ միջազգային կոնգրեսի մեկնարից ժամեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը Թատրոնի միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն ԹՈԲԻԱՍ ԲԻԱՆԿՈՆԵՆ պատմեց, որ թեեւ նախատեսված էր այցելություն Ադրբեջան, սակայն կազմակերպության գլխավոր խորհուրդը որոշել է այցելել Հայաստան եւ հենց այստեղ անցկացնել թատրոնի 34-րդ համաշխարհային կոնգրեսը, քանի որ Հայաստանում կա խոսքի ազատություն, թատրոնի մեծ սիրտ. «Ինձ համար մեծ երջանկություն է լինել Հայաստանում, այստեղ մենք արժանացել ենք լավ հյուրընկալության, գտել ենք ընկերներ: Իսկ Բաքվում շատ խնդիրներ չէին լուծվելու, բայց Հայաստանում Մշակույթի նախարարությունը դրանք լուծեց մեկ օրում: Պիտի ասեմ, որ Հայաստանի թատրոնում ես հոգի եմ տեսնում»:

ԼԻԼԻԹ ԵՂԻՐԱԶԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles