Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ՈՉԽԱՐՆԵՐԻ ՎՐԱԵՐԹԻ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է». ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

$
0
0

«ՈՉԽԱՐՆԵՐԻ ՎՐԱԵՐԹԻ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է». ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Նոյեմբերի չորսի հրապարակման մեջ «Իրավունքն» անդրադարձել էր  ապրիլի 22-ին Արագածոտնի մարզի  Մաստարա գյուղում տեղի ունեցած միջադեպին:

Հիշեցնենք` «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Մաստարա գյուղի բնակիչ Ռազմիկ Գեւորգյանի ոչխարների հոտը: Գյուղացին կորցրել էր մոտավորապես 25-30 ոչխար: Ոչխարների հոտին վրաերթի ենթարկելու փաստի  առնչությամբ  հարուցվել  էր  քրեական գործ: Քրեական գործի հարուցումից  անցել է մոտ յոթ ամիս, սակայն, ինչպես «Իրավունքի» հետ զրույցում  հայտարարել էր   Մաստարա գյուղի բնակիչ Ռազմիկ Գեւորգյանը, դեռեւս բացահայտված չէ  վարորդի ինքնությունը:

Հարցի առնչությամբ «Իրավունքը» գրավոր հարցում էր ուղարկել  ՀՀ քննչական կոմիտե`պարզելու, քրեական գործն ինչ ընթացքի մեջ է: Պարզվում է, որ  հոկտեմբերի 2-ին  ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված  կարգով  ոչխարների վրաերթի  փաստով հարուցված քրեական գործը կասեցվել է առերեւույթ  հանցանք կատարած անձի ինքնությունը  հայտնի չլինելու պատճառով: Քրեական գործի կասեցման մասին  գրավոր տեղեկացվել է տուժող  Ռ. Գեւորգյանին:


Սոնա Դավթյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles