Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՎՈՐ ՇԱՀ ՉԻ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ». Պատգամավորը կասկածելի ծագման ալյուրի մասին

$
0
0

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՎՈՐ ՇԱՀ ՉԻ

ՀԵՏԱՊՆԴՈՒՄ». Պատգամավորը կասկածելի ծագման ալյուրի մասին


«Պարենային անվտանգություն. ցորենի ալյուրը կասկածելի ծագման նյութերով հարստացնելու ծրագիրը` լուրջ սպառնալիք» թեմայով Այսօր կազմակերպվեց քննարկում, որին մաասնակցում էին` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, «Կռուփ» գիտաարտադրական ընկերության տեխնոլոգ Ալեքսանդր Սելիմյանը, հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը, բժիշկ-սննդաբան Հայկազ Սարգսյանը:

Գիտաարտադրական ընկերության տեխնոլոգ Ալեքսանդր Սելիմյանը այս նախագծում լուրջ վտանգներ է տեսնում:

«Երկաթի ֆումարատ պետք է ավելացվի ալյուրին, իչպես նաև` ֆոլիական թթու: Առանց մաղելու ցորենի մեջ այս նյութերը պարունակվում են, սակայն դրանց քանակությունը քիչ է: Սա, եթե ուզում են անեն, թող առանձին ամեն փուռ տա իր ալյուրի մեջ, ոչ թե ամբողջ պետությունում պարտադրեն այդ ստանդարտը: Շատ երկրներ կան, որ դա չեն ընդունել` համարելով դա առողջության համար վտանգավոր է»,- ասաց Սելիմանը` հավելելով, որ նույն պայքարը մղվում է փխրեցուցիչների դեմ:

«Իսրայել, Բելառուս, Իտալիա, Շվեյցարիա, Անգլիա և բազմաթիվ այլ երկրներում արգելված է այդ տեխնոլոգիան: Սա հանգեցնում է չբերության, սեռական անկարողության: Այդ նյութերը բերում են գենետիկ խաթարման»,- պնդում է  հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը:

Ստամբոլցյանը պնդում է. «Սինթետիկ նյութեր ավելացնելու դեպքում մթերքը կարող է վտանգավոր դառնալ»:

«Մասնավոր շահ Կառավարությունը չի հետապնդում: Պետք է խորանանք, թե ինչի համար է ներկայացվում այս նախագիծը: Եթե մենք ասում ենք, որ ինչ-որ երկրներ դա արգելել են, պետք է հասկանանք, թե ինչու են արգելել, միգուցե այդ երկրներում ալյուրի որակը ցա՞ծր է: Փաստաթուղթը խորը չեմ նայել, չեմ կարող ինչ-որ կոնկրետ բան ասել»,- ասում է ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles