ՎԵՐՋԻՆ ՉՈՐՍ ՕՐԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐԻ
ՊԱՀՊԱՆՄԱՆ ՌԵԺԻՄԸ ԽԱԽՏՎԵԼ Է 1200 ԱՆԳԱՄ
Վերջին չորս օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 13 000 կրակոց: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայության պետ ՍԵՆՈՐ ՀԱՍՐԱԹՅԱՆԸ:
- ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ