Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ Է ՀՀԿ-Ի` «ՀԱՎԱՏԱՆՔ, ՈՐ ՓՈԽԵՆՔ» ԿԱՐԳԱԽՈՍՈ՞Վ

$
0
0

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ Է ՀՀԿ-Ի`

«ՀԱՎԱՏԱՆՔ, ՈՐ ՓՈԽԵՆՔ» ԿԱՐԳԱԽՈՍՈ՞Վ

 

ԲՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Արագած Ախոյանը կողմ է Հայաստանի`ԵՏՄ անդամակցությանը, սակայն  չգիտի ԲՀԿ-ն ունի՞ սրա վերաբերյալ միասնական դիրքորոշում, թե՞ ոչ: «Ունենք ընդհանուր դիրքորոշում, կարծեմ հարցի վերաբերյալ մինչ այժմ հատուկ որեւէ դիրքորոշում գոյություն չունի: Ես կարծում եմ, որ այդ անդամակցությունը օգուտ կբերի մեր  մեր ազգին»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց պրն Ախոյանը:


- Պրն Ախոյան, Ձեր խոսքից կարելի է ենթադրել, որ  կողմ կքվեարկեք ԵՏՄ-ի

անդամակցության պայմանագրի վավերացմանը:


- Գիտեք, քվեարկությունները կոլեգիալ որոշումների արդյունքում են կայանում:  Քվեարկությունից առաջ խմբակցության նիստում կորոշի:


- Ուսումնասիրե՞լ եք ԵՏՄ-ի անդամակցության պայմանագիրը:

- Ոչ:

- Այդ դեպքում ինչո՞ւ եք  կողմ անդամակցությանը:


- Տեղյակ եմ ընդհանուր դրույթներին, բայց  կան մասնագետներ, ում հետ զրուցել ենք, արել ենք մեր եզրակացությունը:  Բացի դա ունենք անձնական փորձ, գիտենք, թե ինչ է նշանակում ռուսական շուկա, Ռուսաստան: ԵՏՄ-ին  անդամակցելը բխում է մեր անվտանգության շահերից:

- Բայց ժողովրդական հայտնի ասացվածք կա`ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ լսել: Նկատի ունեմ այն պայմանագրի ուսումնասիրությունը Ձեր կողմից:


- Մենք արդեն տեսել ենք: Մասնագետները կարծեմ կարդացել են, որոնց մենք վստահում ենք, համոզված ենք, որ չեն խաբի մասնագետները:


- Իսկ ինչո՞ւ է ԲՀԿ-ը հապաղում միասնական տեսակետ հայտնել ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ:


-Ներողություն, ոչ մի անգամ չի եղել,որ ԲՀԿ-ը խուսանավի:


- Նկատի ունեմ հապաղի, ուշացնի, ոչ թե խուսանավի:


- Դե ուշացնենք... ոչինչ ուշ չի, չենք ուշանա:


Հ. Գ.  Փաստորեն, ԲՀԿ գործարար պատգամավորը փոխանակ սեփական աչքով տեսնելու ու ծանոթանալու ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրին, հավատում է մասնագետների կարծիքին ու կողմ արտահայտվում անդամակցությանը: Տպավորությունն այնպիսին է, որ պատգամավորն առաջնորդվում է ՀՀԿ-ի` «հավատանք, որ փոխենք» կարգախոսո՞վ:


Սոնա Դավթյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles