Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ՍԵՎ» ՑՈՒՑԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ԵՏՄ-Ի ՀԵՏ ՀՈՒՅՍ ՉՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ

$
0
0

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ՍԵՎ» ՑՈՒՑԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՀԱՅ

ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ԵՏՄ-Ի ՀԵՏ ՀՈՒՅՍ ՉՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆ


 

Ամիսներ առաջ  հայտնի դարձավ, որ մոտ 35.000 Հայաստանի քաղաքացիներ, որոնք   ապրում ու աշխատում էին Ռուսաստանում, այդ երկիր մուտք գործել չեն կարող։ Նրանք հայտնվել են ՌԴ-ի միգրացիոն ծառայության մուտքի իրավունքից զրկված մարդկանց ցանկում՝ Ռուսաստանում ապրելու տարիներին վարչական իրավախախտում թույլ տալու կամ միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար։

Քանի որ Հայաստանը 2015 թ-ի հունվարի 1-ից լիիրավ կդառնա ԵՏՄ-ի անդամ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից «Իրավունքը» պարզեց, արդյոք Ռուսաստան արտագնա աշխատանքի հնարավորությունից  զրկվածները կարող են մուտք գործել այդ երկիր:  «Հայաստանի`ԵՏՄ-ի անդամակցության համաձայնագիր միգրացիայի կամ արտագնա աշխատանքի հարցեր չի կարգավորում: Մեկը մյուսի հետ ոչ մի առնչություն չունի»,- ասաց նախարարը:

Միգրացիոն ծառայության պետ  Գագիկ Եգանյանն էլ  օրեր առաջ Իրավունքի հետ զրույցում հայտարարել էր, որ  ԵՏՄ-ի անդամակցությունը անկանոն միգրացիայի խնդիրներին չի անդրադառնում:  «Այդ մարդկանց ուղղակի ասեք, որ այն երկրում, որտեղ գտնվում են, խախտում չանեն  եւ հարգեն այդ երկրի օրենքները»,- հորդորեց միգրացիոն ծառայության պետը:


Սոնա Դավթյան



Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles