Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԻՆՉՈ՞Ւ «ԻԳԻԹՅԱՆ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՉԿԱՅԱՑԱՎ ԲՐՈՒՆՈ ԲՐՈՒՆԻԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է Լ. ԻԳԻԹՅԱՆԸ

$
0
0

ԻՆՉՈ՞Ւ «ԻԳԻԹՅԱՆ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՉԿԱՅԱՑԱՎ

ԲՐՈՒՆՈ ԲՐՈՒՆԻԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ.

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է Լ. ԻԳԻԹՅԱՆԸ


«Իրավունքն» անդրադարձել էր, որ վերջերս Հայաստանում նախատեսված էր  իտալական ժամանակակից արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկի` համաշխարհային համբավ վայելող գեղանկարիչ, քանդակագործ, գրաֆիկ ԲՐՈՒՆՈ ԲՐՈՒՆԻԻ վարպետության դասեր, սակայն, հետո պարզվեց, որ մեր ապագա արվեստագետները վարպետության դասերի կարիք չունեն: «Իրավունքի» հետ զրույցում, Բրունո Բրունիի հայաստանյան ցուցահանդեսի համադրող, «Անտիկյան» ցուցասրահի հիմնադիր ԱՐՄԻՆԵ ԱՆՏԻԿՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում ասել էր, որ մեր երկրում ամեն ինչ շատ դժվար է իրականություն դառնում. «Ահռելի ջանքեր են պահանջվում ինչ-որ բան անելու համար: Փառք Աստծո, կարողացանք բոլոր ծրագրերն ավարտին հասցնել, բայց վարպետության դասը, որն ինձ համար շատ կարեւոր էր, չկայացավ: Կարեւոր էր, որովհետեւ Բրունոն համարվում է առաջիններից մեկը լիտոգրաֆիայի ասպարեզում` համաշխարհային մակարդակով, ու մտածում էինք, որ անպայման այդ վարպետության դասը սկսնակ արվեստագետների շրջանում մեծ հետաքրքրություն կառաջացնի, ու գուցե նորից ստեղծվեն կապեր, հարաբերություններ: Բրունոն ծրագրում էր, որ այստեղիցերեխաներ գնան, սովորեն: Այսինքն` Անտիկյան ցուցասրահի եւ իտալական բարեկամության արդյունքում պիտի նաեւ ուսանողների փոխանակություն լիներ: Բայց առաջին փորձը չստացվեց, որովհետեւ նախ լիտոգրաֆիայի միակ հաստոցը Երեւանում, որը Իգիթյան կենտրոնում է, եթե չեմ սխալվում մոտ 200 տարվա չօգտագործման արդյունքում բավականին տուժել էր: Էլ չեմ ասում, որ նյութերի շատ լուրջ խնդիր կար: Փորձեցին գտնել փոխարինող նյութեր, չստացվեց, որովհետեւ չկարողացանք համարժեք կազմակերպել: Մի բան էլ, որ ինձ համար շատ տարօրինակ էր, կարծես թե այն կողմից ցանկությունն էլ այդքան մեծ չէր` երեխաներին սովորեցնելու կամ ավելի բան տալու, դրա համար չստացվեց: Պարզվեց` Հայաստանում չունենք լիտոգրաֆիստներ եւ ունենալու էլ ցանկություն չունենք, ինչպես եւ շատ ասպարեզներում, որովհետեւ այն, ինչ ունենք, այնքան կարեւոր է, համաշխարհային մեծություն ենք, որ մեզ ավելորդ ինֆորմացիա հեչ պետք չէ: Իսկ Բրունոն իր կողմից նույնիսկ պատրաստ էր լիտոգրաֆիայի համար հատուկ քար բերել Հայաստան, ինչն այստեղ շատ մեծ գումարի հետ է կապված»:


«Իրավունքը» զրուցեց նաեւ «Իգիթյան» կենտրոնի գլխավոր տնօրեն, Երեւանի պատվավոր քաղաքացի, Երեւանի ավագանու անդամ ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆԻ հետ. «Բրունոյին ես չեմ հրավիրել Հայաստան, նա որոշակի ծրագրի համաձայն եկել էր իր ցուցահանդեսի համար: Նա ինչ խոսք,  մեծ վարպետ է, ես գիտեմ նրա մակարդակը: Ցուցահանդեսը մոտենում էր փակման, ինձ զանգահարում են ու ասում, որ մի ուրախալի լուր, մենք գիտենք, որ Հայաստանում կա երկու լիտոգրաֆիայի սարք, մեկը ձեզ մոտ է,  մեկը` Գեղարվեստի ինստիտուտում, իսկ մեր մասնագետների գնահատմամբ ավելի լավն է ու Բրունոն ուզում է վարպետության դաս անցկացնել: Իսնձ հարցրեին, կարո՞ղ եք տրամադրել , ասացի իհրակե, բայց Բրունոյին տարեք սարքը տեսնի, որովհետեւ 20 տարուց ավել այդ սարքը չի աշխատում: Բրունոն թող տեսնի ու ինքը որոշի կարո՞ղ է այդ դասն անցկացնել: Բրունոյի գալուց  2-3 օր առաջ մասնագետ հրավիրեցի, եկավ, նայեց, ասաց, որ մի քանի բան է պակասում:  Բրունոն էլ նայեց ու ասաց, որ բազմաթիվ բաներ կա, որ սարքը չի լինի աշխատեցնել, մի քանիսը  Հայաստանից կարող ենք ապահովել, եթե մոտ  2 ամիս ժամանակ ունայինք: Բայց  մի շատ կարեւոր բան, որ Հայաստանում չկա ինքը պիտի բերեր իր հետ ու ասաց,  որ իմանայի ինձ հետ կբերեի: Ինչ արած, ափսոս, որ չեղավ այդ վարպետության դասը, բայց ես Բրունոյի առաջ պարտավորություն չունեի, նա ինքն իր ծրագրով էր եկել Հայաստան ու հանկարծ ցանկությույն էր  ունեցել վարպետության դաս անցկացնել, բայց դա չի նշանակում, որ ես խանգարել եմ կամ չեմ ապահովել»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles