Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԼՂՀ հատուկ ստորաբաժանումները խոցված ուղղաթիռի անկման վայրում իրականացրել են հատուկ նշանակության գործ

$
0
0

ԼՂՀ հատուկ ստորաբաժանումները խոցված ուղղաթիռի անկման վայրում իրականացրել են հատուկ նշանակության գործողություն


 

Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել:

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ արդեն անդրադարձել են այս տեղեկությանը` ընդամենը նշելով, որ հայկական կողմը նման բան է հայտարարում: Ադրբեջանի ՊՆ-ն մի կողմից «հերքել է» այս լուրը, սակայն մյուս կողմից հայտնել է, որ «դեռ ճշտում են ինֆորմացիան։


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles