12 ՀԱԶԱՐ ՄԱՅՐԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵԿԱՄՈՒՏ
ՉԵՆ ԶՐԿՎԻ ՆՊԱՍՏԻՑ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
Նպաստների մասին աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասաատրյանը հայտնեց, որ կառավարությունն ընդունել է պատգամավոր Հայկ Բաբուխանյանի առաջարկը: Այսուհետ մինչեւ երկու տարեկան երեխաների խնամքի համար նպաստ ստացող մայրերը իրավունք կստանա քաղաքացիաիրավական պայմանագրային կարգով աշխատանք կատարել եւ ստանալ լրացուցիչ եկամուտ: Ինչպես նշեց Հայկ Բաբուխանյանը օրենքի այս փոփոխությունը թույլ կտա 12 հազար մայրերի, որոնք ունեն մինչեւ 2 տարեկան երեխաներ, բարելավել ընտանիքի ֆինանսական դրությունը, չզրկվելով նպաստից:
Դեկտեմբերի 1-ին խորհրդարանը հույսով ենք, որ դրական կքվեարկի օրենքին եւ այն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ