Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՆ ԱՎԵԼԻ ՄԱՐՏՈՒՆԱԿ Է ԴԱՌՆՈՒՄ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԱՎԵԼԻ ԽԵԼԱՑԻ ԵՆ ԵՒ ՊԱՏՐԱՍ

$
0
0

«ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՆ  ԱՎԵԼԻ ՄԱՐՏՈՒՆԱԿ Է ԴԱՌՆՈՒՄ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԽԵԼԱՑԻ ԵՆ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ»


Իջեւանի N զորամասի մշակույթի ակումբում հավաքված են զինվորները եւ սպայական կազմը: Ակումբն այնպես է կահավորված, որ յուրաքանչյուր անկյուն կարծես թե հայ մեծանուն մտավորականներից մեկի անկյունը լինի: Բեմը զարդարում է ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Արծրունյանի միակ` «Հայաստան» որմնանկարը, իսկ պատերին` Կոմիտասի, Թումանյանի  եւ այլ մեծերի դիմանկարներն են: Ամեն ինչ այնքան խորհրդավոր ու հետաքրքիր է... իսկ երբ բեմում հայտնվում են զորամասի երաժշտական դասակի տղաները, տիրում է քար լռություն, հնչում է միայն զինվորի ասմունքը`խրամատում մահվան շեմին կանգնած վիրավոր զինվորի մասին: Ասմունքին հաջորդում է «Մարտիկի երգը» եւ` դարձյալ լռություն, որն այնքան խորհուրդ ունի իր մեջ: Չէ՞ որ այստեղ հավաքված զինվորներից յուրաքանչյուրի սրտում կա կարոտ`մայրիկի, սիրած աղջկա, քրոջ կարոտ, եւ երգի 3 րոպեները բավական էին, որպեսզի նրանք  լռության մեջ մտովի տեղափոխվեն տուն եւ ամուր, շատ ամուր գրկեն բոլորին: Միայն երգի ավարտից րոպեներ անց զինվորների հոտնկայս ծափահարություններով ընդհատվում է դահլիճի  լռությունը:

Եվ այսպես, գրեթե ամեն օր իրենց ազատ ժամերին զինվորները վայելում են երաժշտական դասակի հայրենասիրական, ազգագրական կատարումները: Երաժշտական դասակի երաժիշտներից երկուսը`Ալբերտ Մանուկյանը եւ Աղաբեկ Ղարհամանյանը, դասակի մյուս տղաների հետ սիրով են կատարում իրենց պարտականությունները թե′ զորմասում, թե′ դիրքերում: Նրանք գրեթե անցել են ծառայության կեսը եւ գոհ են ծառայությունից: Աղաբեկն ավարտել է մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը եւ ուրախությամբ նշում է, որ բանակում իր մասնագիտության մեջ ավելի է հմտացել.

«ՄԵՋՔ ՄԵՋՔԻ ՏՎԱԾ` ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆՔ, ԱՅՍՏԵՂ ԷԼ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՄԵՐ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

-Ծառայությունս շատ լավ է անցնում, ուրախ եմ, որ ծառայում եմ հայկական բանակում: Ոչ մի տղա չի կարող ժխտել, որ ծառայությունը իրեն շատ բան է տալիս: Ես կողմ եմ, որ տղան ծառայի, որովհետեւ նրա մտածելակերպի մեջ շատ բան է փոխվում, որոնք իրոք չեմ կարող բացատրել: Բացի այդ, ֆիզիկապես կոփվում է: Բանակում մեջք մեջքի տված` ծառայում ենք, այստեղ էլ ձեւավորվում է մեր միասնականությունը:

Երաժշտական դասակի ասմունքող եւ երգիչ Ալբերտը չի ստեղծագործում, սակայն իր պարտքն է համարում մեր ազգագրական երգերը եւ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունները հավուր պատշաճի ներկայացնել ծառայակից ընկերներին.

«ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ  ԱՎԵԼԻ ՄԱՐՏՈՒՆԱԿ Է ԴԱՌՆՈՒՄ»

-Եթե մեծ հուզմունք չապրեմ, չեմ կարողանա երգել, կարոտն է ստիպում, որ ավելի լավ երգեմ: Երգերի միջոցով զինվորների  մարտական ոգին ավելի ենք բարձրացնում: Երգով արտահայտվում է զինվորների համախմբվածությունը: Հայկական բանակն ավելի մարտունակ է դառնում, քանի որ  մեր զինվորները ավելի խելացի եւ պատրաստված են: Չէի ցանկանա զորմասում որեւէ բան փոխել,  այն դրվածքը, որ կա, ինձ շատ է դուր գալիս: Բոլոր զինվորներին անփորձանք եւ խաղաղ ծառայություն եմ մաղթում:


 

 

 

 

 

 

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles