ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻՆ ԿԱՎԱՐՏԻ ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՆ
Հոլիվուդյան փայլուն դերասանուհիներից մեկը`Անջելինա Ջոլին հաստատել է, որ առաջիկա Կլեոպատրայի իր դերով կավարտի դերասանական կարիերան:
Դերասանուհին ապագայում իրեն տեսնում է գրողի կամ ռեժիսորի դերում.«Ես ինձ երբեք վստահ չեմ զգացել տեսախցիկի առջեւ եւ երբեք չեմ սիրել նկարահանվել: Չեմ մտածել, որ երբեւէ կդառնամ ռեժիսոր, սակայն այժմ կարծում եմ, որ կլինեմ»,-ասել է ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻՆ:
2011 թվականին Ջոլին հանդես եկավ իր առաջին ռեժիսորական աշխատանքով: Ֆիլմում նա ներկայացրեց Բոսնիայի քաղաքացիական պատերազմը: Այս տարվա դեկտեմբերին մեծ էկրան կբարձրանա նրա ռեժիսորական երկրորդ ֆիլմը`ամերիկացի ռազմական օդաչուների մասին:
Ըստ շրջանբառվող լուրերի` դերասանուհին այժմ աշխատում է «Աֆրիկա» ֆիլմի վրա, որը կդառնա նրա երրորդ աշխատանքը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ