Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է` ԻՆՉՈ՞Ւ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵԼ

$
0
0

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է` ԻՆՉՈ՞Ւ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵԼ

 

Հայտնի է, որ Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանն իր դիմումի համաձայն հրաժարական է ներկայացրել: «Իրավունքի» հետ զրույցում պրն Հարությունյանը հերքեց այն լուրերը, թե  իր հրաժարականի պատճառը էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ ունեցած խնդիրներն  են: «Հրաժարական  եմ տվել, քանի որ ոլորտս եմ ցանկանում եմ փոխել»,- ասաց Տիգրան Հարությունյանը:

Նախկին փոխնախարարը դեռ չգիտի, թե առաջիկայում  ինչ պաշտոն է զբաղեցնելու, բայց իրեն տեսնում է ինտեգրացիոն սեկտորում:

Իսկ թե ինչու էկոնոմիկայի  նախկին նախարար Տիգրան Դավթյանի ղեկավարման ժամանակ հրաժարական չէր ներկայացնում, եթե ոլորտը փոխելու ցանկություն ուներ, Տ. Հարությունյանն այսպես պատասխանեց. «Պայմանավորված էր զբաղվածությամբ, ԵՏՄ-ի ինտեգրման գործընթացի մեջ էին, ունեինք պարտավորություններ, որոնք արդեն կատարվել են: Հիմա ազատ եմ»:


Սոնա Դավթյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles