Վ. Այվազյանը Զ. Փոստանջյանին. «ԱՍԵԼ ԵՄ` ՊՈՐՏԻՑ
ՆԵՐՔԵՎ ՉԻՋՆԵՔ»
Ազգային ժողովում մեկնարկել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ խորհրդարանական լսումները: Բայց, սովորության համաձայն, ամեն ինչ փորձեց «հարամ» անել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն, ով իր ելույթում սպառնաց բոլոր պատգամավորներին, թե նրանք կկոչվեն ազգի դավաճան` կողմ քվեարկելով այս պայմանագրին: Այս եւ այլ սպառնալիքներ ու մեղադրանքներ լսելով` նիստի վարող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ դիմելով Զ. Փոստանջյանին` ասաց. «Ասել եմ` պոռտից ներքեւ չիջնեք»: Ապա ներկաներին ի գիտություն` հավելեց. «Էս պայմաններում էլ աշխատում ենք»: Գործընկերոջը շարունակելով ` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՆ էլ նկատեց. «Սա էլ մեր դժբախտությունն է»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ