«ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՎԱՐՈՒՄ ԷԻՆ ՋԱՅԼԱՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ». ԱՐԱՄ ՍԱԳՍՅԱՆԸ` ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
1989 թ-ի դեկտեմբերի 1-ին կայացվեց Հայաստանի ԽՍՀ-ի եւ ԼՂ-ի վերամիավորման մասին որոշում: ՀԴԿ ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանն «Իրավունքի» հետ զրույցում 25 տարի անց հետադարձ հայացքով անդրադառնալով այդ որոշմանը, հայտարարեց, որ այդ որոշումը, ըստ էության, մեր ցանկության` հայրենիքը միասնական տեսնելու իրականացումն էր: «Այն ժամանակ այդ որոշումն ուներ կարեւոր նշանակություն: Եթե մենք առաջնորդվեինք վերամիավորման ճանապարհով, այսօր իրավիճակն անհամեմատ հեշտ կլիներ: Միեւնույնն է, պատերազմը լինելու էր: Կարծում եմ` վերամիավորման ճանապարհն ավելի ճիշտ էր, քան թե այն, որ թող Արցախն անկախ լինի, նոր կորոշենք»,- ասաց ՀԴԿ ղկավարը:
Արամ Սարգսյանի խոսքով`այսօր, ցավոք, դեկտեմբերի 1- որոշումը դիվանագիտական հաղթաթուղթ չի կարող լինել. «Չնայած ոչ ոք այդ որոշումը չեղյալ չի հայտարարել, բայց դա չգործող որոշում է, քանի որ ի հայտ եկան իրավական այլ ակտեր. ձեւավորվեց միջազգային ու ԽՍՀՄ-ի իրավական նորմերին համապատասխան ԼՂՀ հանրապետություն՛ Բացի այդ`այդ որոշումն էլ որպես հաղթաթուղթ այն ժամանակ ճիշտ չօգտագործվեց`իրավական տեսանկյունից հարցը չքննարկվեց, որը մենք համարում ենք մեր կորուստներից մեկը»:
ՀԴԿ ղեկավարի կարծիքով` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը փոխանակ ընտրելու ԼՂ հարցի իրավական ճանապարհը եւ օգտագործելու դեկտեմբերի 1-ի որոշումը, ընտրեց հարցի քաղաքական, պրն Սարգսյանի համոզմամբ սխալ ճանապարհը. «Ստեղծվեց Մինսկի խումբ, համանախագահներն արդեն իրենց առաջարկները: Հնարավոր էր Ռ.Քոչարյանի օրոք ինչ-որ ձեւով փոխել այդ ձեւաչափը, բայց կար, այսպես ասած, իներցիոն մի քաղաքական գիծ եւ այդպես էլ շարունակվեց»:
Արամ Սարգսյանի խոսքով` հիմնական մեղքը ընկած է նախկին երկու նախագահների վրա, որոնք վարում էին ջայլամի քաղաքականություն, այն է`Ադրբեջանի հետ կռվում է Արցախը ու ՀՀ-ը դրա հետ կապ չունի:
Սոնա Դավթյան