Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՆՇՎԻ ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏՈՒՀԻ ՎԻՈԼԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԸ

$
0
0

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՆՇՎԻ ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏՈՒՀԻ ՎԻՈԼԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԸ


Նոյեմբերի 26-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կնշվի ՀՀ ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակների դափնեկիր Վիոլետա Գեւորգյանի 70-ամյակը: Այս օրերին արտիստուհին վերադարձել է Հայաստան եւ հոբելյանը նշելուց հետո կրկին կվերադառնա ԱՄՆ: 70-ամյակը հայրենիքում նշելու գաղափարը պատկանում է ասմունքող Նունե Ավետիսյանին, ով հաշվի առնելով տիկին Վիլոետայի հայրենիքից երկար տարիների բացակայությունը` որոշել է ուրախացնել նրա երկրպագոներին. «Կարծում եմ շատ կարեւոր է Հայաստանի հանդիսատեսի համար  տարիներ անց կրկին հանդիպել արտիստուհուն: Տիկին Վիոլետան այն արտիստուհին է, որին անվերջ կանչում եւ սպասում են Հայաստանում: Հոբելյանական երեկոյի ընթացքում մենք ականատես  կլինենք ժողովրդի խոնարհումին ու ակնածանքին մեծ արտիստուհու առջեւ: Սա հուզիչ հանդիպում է լինելու, որին անհամբերությամբ սպասելու ենք բոլորս: Ուրախ եմ, որ հեբելյանական երկոն կազմակերպելու համար ինձ օգնեց ՀՀ մշակույթի նախարարությունը»,-նշեց ՆՈՒՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ:

Արտիստուհու 70-ամյակին նվիրված միջոցառման բեմադրությունը կատարել է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, ով խոստանում է, որ հոբելյանական երեկոն լինելու է ոչ թե երգ, պար կամ ողջունի խոսք, այլ բեմադրություն, որը կներկայացնի արտիստուհու կյանքը.«Երեկոն նման կլինի հեբելյանական հանդիսության: Այստեղ ներկայացվելու է մի կյանք, որը բաժանված է երկու մասի` մինչեւ 1980-ական թվական եւ դրանից հետո: Ահա այդ ամենը կներկայացվի հյուրերին : Վիոլետան այն բացառիկ դերասանուհիներից է, որը բացահայտորեն իր տարիքը հայտնում է: Մենք նրբանկատ գտնվեցին եւ հրավիրատոմսերի վրա չնշեցինք 70 թիվը, սակայն իզուր` դրանք վաստակած տարիներ են »,-մեկնաբանեց ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ:

Արտիստուհին երջանկություն է համարում իր ծնունդը, որը տեղի ունեցավ 70 տարի առաջ:  Առանց թատրոնի երբեւէ չի պատկերացրել իր կյանքը, սակայն 1988 թվականին որոշակի հանգամանքեր նրան ստիպեցին թողնել դրամատիկական թատրոնը եւ մեկնել ԱՄՆ.«Ես սովոր էի շուրջ 24 տարի ապրել թատրոնի կյանքով եւ մեկ օր եթե այդ կյանքով չէի ապրում` հիվանդանում էի: Թատրոնը իմ կյանքն էր, որից ես զրկվեցի 1988 թվականին, թողեցի բեմը եւ մտածում էի առանց թատրոնի չեմ ապրի: Բայց ինչպես տեսնում եք`ապրում եմ եւ տեսքս էլ բավականին լավն է: Թե իմ սրտում ի՞նչ է կատարվում`գիտեմ ես եւ իմ Աստվածը»,-ասաց ՎԻՈԼԵՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:  Իսկ այն հարցին , թե ի՞նչ է պետք Հայաստան վերադառնալու եւ այստեղ բեմական կյանքը շարունակելու համար, արտիստուհին փաստեց, որ նախ եւ առաջ պետք է հրավեր, բացի այդ`անհրաժեշտ է պայմանների ապահովվում:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles