Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ԳՐԱԳԵՏ ԶԻՆՎՈՐ՝ ԱՀԱ ԹԵ ՈՐՆ Է ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ»

$
0
0

«ԳՐԱԳԵՏ ԶԻՆՎՈՐ՝ ԱՀԱ ԹԵ ՈՐՆ Է ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ»

 


Հայոց բանակի N զորամասում իր ծառայությունն է իրականացնում ՍԱՐԳԻՍ ԱՖՐԻԿՅԱՆԸ, ով, 2008-2012թթ. սովորելով  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում,  նշանակվել է Եղեգնաձորի մարզում իբրև հրաձգային դասակի հրամանատար: Աֆրիկյանն իր բանակային տարիներից դեռևս աչքի է ընկել պարտաճանաչությամբ, և  ավագ հրամանատարության կողմից  խրախուսանքների արժանացել:

Այսօր էլ լինելով գրեթե հասակակից այն զինվորներին, որոնց համար ինքը հրամանատար է՝ փորձում է խնդիրները անձնական օրինակով հարթել: «Տարիքային քիչ տարբերությունը հիմնականում չի խանգարում, բայց և ընգծված առավելություն էլ համարել չի կարելի: Բոլոր զինվորներն էլ շտկվում, սովորում, փոխվում են, հիմնականն ու կարևորը ճիշտ մոտեցումն է, անձնական օրինակը: Դրա համար առաջին հերթին ինքդ պետք է դաստիարակված լինես, համարձակության օրինակ ծառայես: Օրինակ, Աստված մի արասցե, մարտի ժամանակ, եթե ինքս վախենամ, կողքիս ոչ ոք չի մնա: Մարտական ոգի պետք է լինի դիրքում: Իսկ այդ հարցում ես ինձ վրա վստահ եմ»:

Իսկ թե զորամասում սպային կայանալու համար առաջնայինն ինչն է օգնում, հրամանատարը կարծում է. «Առաջին հերթին պետք է զիվորական անձնակազմում բարձր կարգապահություն ապահովել, այս բնագավառի հաջողությունների հիմքը դա է: Եթե որոշ խնդիրներ էլ առաջանում են, որոնց ինքնուրույն լուծում տալ չեմ կարողանում, ավագ հրամանատարական կազմի օգնությանն եմ դիմում, ովքեր միշտ, ցանկացած հարցում պատրաստակամ են: Եվ այդկերպ ինքս եմ առավել պարտավորություն  զգում ՝ ծառայությանս ավելի բարեխիղճ վերաբերվելու»:

Հայրենասիրական ոգու բարձրացման հարցում մեր զրուցակից-հրամանատարի մոտեցումները խիստ գործնական են. «Դասերի, գործողությունների լիարժեք կատարում, արագ կողմնորոշում ցանկացած իրավիճակում, չափազանց խիտ ուշադրություն, որովհետև հրաձգային դասակի պարագայում հատկապես առավել զգոն է պետք լինել, ավելի ուշիմ, այլապես վատ հետևանքները անկանխատեսելի կլինեն: Գրագետ զինվոր՝ ահա թե որն է հայրենասիրությունը…»:

Դե իսկ զինվորական ոլորտում գտնվողը, ըստ Աֆրիկյանի պետք է նախևառաջ բարձր կամային հատկանիշներ, հզոր կամք, նպատակասլացություն, ինտելեկտ, գրագիտություն ունենա, լավ հոգաբան լինի:

Թող որ Հայոց բանակ ոտք դնող ամեն զինվոր ու սպա այդպիսին լինի, երանի՜…

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles