Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ՄԱՔՍԻՄ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԷՐ, ՈՐ ԻՐ ՏՂԱՆ ԱՆԳԱՄ ՀԱՎԱԲՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՂԵԿԱՎԱՐԵԼ»

$
0
0

«ՄԱՔՍԻՄ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԷՐ, ՈՐ ԻՐ ՏՂԱՆ ԱՆԳԱՄ ՀԱՎԱԲՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՂԵԿԱՎԱՐԵԼ»


Ինչպես հայտնի է` օրեր առաջ Վահե Հակոբյանը լքեց նաեւ Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի պաշտոնը: Նրա պաշտոնանկության հետ կապված` տարբեր վարկածներ են շրջանառվում, սակայն, ինչպես iravunk.com-ի հետ զրույցում ասաց Հակոբյանների ընտանիքին շատ մոտ կանգնած աղբյուրը.«Այն, որ այսօր կրտսեր Հակոբյանը կրկին կանգնեց կոտրած տաշտակի առաջ, պետք է շնորհակալություն հայտնի միմիայն իր անդավաճան վարորդին: Մաքսիմ Հակոբյանի համար ամենեւին էլ անակնկալ չէր որդու հրաժարականը, հայրը դեռ վաղուց քաջ գիտակցում էր, որ որդին չէր կարող նույնիսկ հավաբնի ղեկավար լինել, քանի որ կրտսեր Հակոբյանն առաջնորդվում էր ոչ թե իր, այլ իր վարորդ Արթուրի (Չորնի) խելքով: Ավելին, ըստ մեր աղբյուրի. «Չորնիի ցանկացած խորհուրդ հալած յուղի տեղ ընդունող Վ. Հակոբյանից հենց այդ պատճառով երես են թեքել նույնիսկ ընտանիքի անդամները եւ մտերիմ ընկերները: Այնպես որ, այսօր Վ. Հակոբյանը թող չփորձի մեղադրել ոչ վարչապետին, ոչ էլ մեկ ուրիշին: Թող ժամանակին մտածեր, որ պետական մարմին ղեկավարելը Չորնիի խելքի բանը չէ»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ



Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles