ՄԵՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՄՐՑՈՒՆԱԿ ԵՆ ԵՏՄ-Ի
ՇՈՒԿԱՅՈՒՄ. ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆ
Այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցը դրական պայմաններից մեկն ` համարում: Ըստ պարոն Դավթյանի ենթակառուցվածքների եւ չափանիշների մասով ինչպես նաեւ ժամանակի, մարդկային եւ նյութական ռեսուրսների խնայում կունենանք: «Մեր ապրանքները շատ ավելի մրցունակ են հենց այդ շուկայում»,- հավելեց պատգամավորը: ԵՏՄ անդամակցության ռիսկերից թիվ մեկն էլ հանձնաժողովի նախագահը համարում է Հայաստանի շրջափակված լինելը. «Ընդամենն ունենք երկաթուղային մեկ կապ`Վրաստանով: Զուտ տնտեսական առումով քիչ թե շատ լուրջ խնդիրը դա է: Փոթիի եւ Բաթումի նավահանգիստների միջոցով էլ հնարավոր է այս պահին որոշակի խնդիրներ կարգավորել, լաստանավ է գործում, ինչպես գիտեք, Ղարսի ճանապարհն է գործում: Իսկ Աբխազական երկաթուղու ճակատագրի առումով հստակ պատասխան ոչ ոք չի կարող տալ, առաջիկայում կերեւա»:
ԱԺ կրթության, գիտության, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարը ներկա լրագրողներին հորդորեց իրեն իր ոլորտից հարցեր տալ: Պատասխանելով «Իրավունք»-ի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Բոլոնիայի համակարգը իր տեղը զիջի, պատգամավորը ասաց, որ բոլոնյան գործընթացի վրա ԵՏՄ անդամակցությունը չի ազդի, քանզի ՌԴ-ում է այն գործում:
Ա. Դավթյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք հետաքննություն» թերթի վաղվա համարում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ