Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԼՈՒՍԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ ՄԻԱԿՆ Է ՈՒ ԱՆԿՐԿՆԵԼԻ՞Ն

$
0
0

ԼՈՒՍԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ ՄԻԱԿՆ Է ՈՒ

ԱՆԿՐԿՆԵԼԻ՞Ն


 

Դեկտեմբերի 14-ին ՀՀ-ի մի շարք համայնքներում`այդ թվում նաեւ Տավուշի մարզի Լուսահովիտում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: «Իրավունքն» այս առնչությամբ զրուցեց Լուսահովիտ համայնքի ղեկավար ՀՀԿ-ական Սարհատյան Արայիկի հետ, հասկանալու, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ նա միակ առաջադրված թեկնածուն է այդ համայնքում:

- Քիչ աշխատանք չեմ արել համայնքում, ժողովուրդը գնահատում է իմ աշխատանքը: Էս վերջին տարվա ընթացքում ճանապարհն ասֆալտապատել եմ, համայնքը գազաֆիկացվել է:

- Բայց դուք մոտ յոթ տարի ղեկավարել եք համայնքը (2007-ից ընտրվել, իսկ 2011-ին վերընտրվել է-խմբ.), միայն ճանապա՞րհ եք ասֆլատապատել:

- Դե համայնքի ճանապարհն ենք ասֆալատապատել, գազաֆիկացրել ենք համայնքը, տրակտոր ենք ձեռք բերել:

- Ստացվում է, որ Լուսահովիտը խնդիրներ չունի՞:

- Առաջնահերթ խմելու ջրի 14 կմ ջրագծի նորոգման հարցն է, որն էլ նոր է ի հայտ եկել: Ջրագիծը մի հիսուն տարվա պատմություն ունի եւ պարբերաբար վթարվում է:  Համայնքի միջոցներով հնարավոր չէ  14 կմ ջրագիծը վերանորոգել: Ինչքան վթար լինում է, փորձում ենք մեր ուժերով վերացնել, բայց արդեն էլ չենք կարողանում:

- Այդ հարցով ՀՀ կառավարությանը դիմե՞լ եք:

-Դիմել ենք: Խոստացել են, որ կսարքեն:

- Համայնքը քանի՞ բնակիչ ունի:

-Լուսահովիտը Տավուշի մարզի ամենափոքր գյուղերից մեկն է եւ ունի 340 բնակիչ:

- Համայնքից արտագաղթողների թիվը մե՞ծ  է:

-Դե սեզոնային գնում են, հետ գալիս: Հիմնականում միջին տարիքի տղամարդիկ են մեկնում արտագնա աշխատանքի:

- Երիտասարդների թիվն ինչքա՞ն է համայնքում:

- Մոտ 50: Երիտասարդները համայնքում գերակշռում են:

- Քանի՞ աշակերտ ունի Լուսահովիտը:

- Քսան աշակերտ:

- Առաջին դասարանցի ունեցե՞լ եք այս տարի:

-Այո, երկու հոգի:

- Իսկ մանկապարտեզ ունի՞ համայնքը:

-Ոչ: Թվաքանակը չի հերիքում, երբեք էլ չի հերիքել անգամ ԽՍՀՄ-ի տարիներին:

-Դպրոցի շենքային պայմաններն ի՞նչ վիճակում են:

-Դե լավ չի, բայց տանելի են, էլի: Ուղղակի, որ աշակերտ չկա, չեմ կարծում,թե տիպային դպրոց կսարքեն:


Սոնա Դավթյան







Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles