Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ՔՆՆԻՉԸ ԵՎ ԴԱՏԱԽԱԶԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՏՐԵՆ, ԹԵ ԻՆՉՈՎ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԳԻՇԵՐՕԹԻԿԻ ՅՈԹ ԱՄՍՎԱ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

$
0
0

«ՔՆՆԻՉԸ ԵՎ ԴԱՏԱԽԱԶԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՏՐԵՆ, ԹԵ ԻՆՉՈՎ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԳԻՇԵՐՕԹԻԿԻ ՅՈԹ ԱՄՍՎԱ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»


Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում հայտնաբերված անօրինությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը պատշաճ քննության  չենթարկելու, գործի բազմակողմանի, օբյեկտիվ քննություն չիրականացնելու եւ դատախազական պատշաճ վերահսկողություն չիրականացնելու մասին փաստաբան Տիգրան Հայրապետյանը երեկ բողոք էներկայացրել Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան:

Փաստաբանի խոսքով.

-Նախաքննության ընթացքում մինչեւ օրս որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ինչպես նաեւ չեն հարցաքննվել գործին անմիջական առնչություն ունեցող պաշտոնատար անձինք: Դատարանում քննիչը եւ դատախազը պետք է բացատրեն, թե ինչո՞վ է պայմանավորված այս 7 ամսվա անգործությունը: Միգուցե նիստի ընթացքում հայտնեն, որ մեղադրանք է առաջադրվել որեւէ անձի, ինչպես նաեւ տրամադրեն գործի նյութերը: Գիշերօթիկի աշխատակիցները պատմել են, որ դպրոցում տեսել են միայն մոտ 30 աշխատակիցների, սակայն աշխատավարձ դուրս է գրվել ավելի քան 70 հոգու համար: Բայց այսքանից հետո, որեւէ մեկը չի ներգրավվել այս գործում:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles