ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼ
Հայաստանի շախմատի տղամարդկանց 2014 թվականի առաջնության Կոտայքի մարզային փուլին, որը անց է կացվել 2014 թվականի հոկտեմբերի 18-26-ն ընկած ժամանակահատվածում, մասնակցել են մարզի տարբեր համայնքները ներկայացնող 78 շախմատիստններ: Նրանք 9 օրվա ընթացքում` շվեյցարական մրցակարգով, վիճարկել են այն 4 ուղեգրերը, որոնք իրավունք են վերապահում մասնակցելու Հայաստանի տղամարդկանց շախմատի առաջնության ընտրական կիսաեզրափակիչ մրցաշարին: Այս առթիվ Կոտայքի մարզպետարանու կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ` մարզպետ, մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ա. Հարությունյանը և Աբովյանի շախմատի դպրոցի տնօրեն, մարզի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Ն. Մովսիսյանը դրամական պարգևներ և հավաստագրեր են հանձնել շախմատի տղամարդկանց մարզային առաջնությունում երրորդ տեղ գրաված Առնոլդ Հակոբջանյանին (Հրազդան), երկրորդ տեղ գրաված Լաերտ Մարգարյանին (Աբովյան) և առաջին տեղ գրաված Հովիկ Քոչարյանին (Նոր Հաճն):
ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ