ԵՎԱ ՌԻՎԱՍԻ ՆՈՐ ՖՈՏՈՇԱՐՔԸ`
ԷՄՈՑԻՈՆԱԼ, ԿԱՆԱՑԻ, ՍԵՔՍՈՒԱԼ…
Սկանդալային երգչուհի ԵՎԱ ՌԻՎԱՍԸ հանրության համար կրկին քննարկման նոր թեմա է ստեղծել: Չնայած` վերջին շրջանում երգչուհու յուրաքանչյուր քայլը հաճախ է հանրության քննարկման առիթ դառնում: Այս անգամ երգչուհին ոչ թե ոտքն է բարձրացնում, կամ մարմնի որեւէ հատված բացում, կամ էլ ասենք համբուրվում հայտնի երգիչներից մեկի հետ, այլ պարզապես հայտնվել է լուսանկարիչ ԱՎԵՏԻՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ լուսանկարչական օբյեկտիվի առաջ:
Չնայած այս անգամ երգչուհու նոր ֆոտոշարքը դիմանկարային է, բայց համաձայնեք, որ ամեն ակնթարթում Եվան տարբեր է` էմոցիոնալ, կանացի, սեքսուալ… Նրանով գայթակղվում է անգամ տեսախցիկի օբյեկտիվը:
Հիշեցնենք, որ Եվայի յուրաքանչյուր ֆոտոշարք երկար է քննարկվում ու քննադատությունների ենթարկվում հատկապես հայ հանրության կողմից:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ