Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՆԱԽԻՋԵՎԱՆԱԳԵՏ. «ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՅԺՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ` ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՎԵՐԱՑՐ

$
0
0

ՆԱԽԻՋԵՎԱՆԱԳԵՏ. «ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՅԺՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ` ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՎԵՐԱՑՐԵԼ ԵՆ»


Այս տարի հայագետ-նախիջեւանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը հրատարակել է երկու աշխատություն, որոնցից մեկը`«Քյոթահիայի հախճապակեգործության մի կարեւոր հավաքածու»-ն նվիրված է  Կոմիտասի հիշատակին: Իսկ մյուսը էսսե է «Աժդանական կամ Վիշապասար»`նվիրված Վիշապասար լեռանը, որտեղ հայտնաբերվել է Անդրկովկասում առայժմ ամենահին ուրարտական սեպագրերը:

Առաջին  գրքում հեղինակը քննարկում  է Քյոթահիայի հախճապակեգործության արվեստը, նրա դրվագները եւ Հունաստանում `Գալֆայաննների մասնավոր հավաքածուում գտնվող նյութերը: Գրքում տպագրվել է նաեւ 120 գունավոր լուսանկարներ: Արգամ Այվազյանի խոսքով`մեծ թերություն է, երբ Հայաստանից դուրս գտնվող մշակութային արժեքներին քիչ են ուշադրություն դարձնում կամ ընդհանրապես չեն դարձնում.«Եթե անհատներն այդ աշխատանքները կատարեցին լավ է, իսկ եթե չէ, ապա ոչ ոք դրանով չի զբաղվում: 1981 թվականից հետո Քյոթահիայի արվեստի վերեբերյալ գրեթե չի հրատարակվել որեւէ աշխատություն: Մեծն Կոմիտասի պապերը Քյոթահիայից են եղել, այդ պատաճով էլ աշխատւթյունը նվիրել եմ մեծանուն հային»,-նշեց ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆԸ:

Անդրադառնալով երկրորդ գրքին Ա. Այվազյանը փաստեց, որ աշխատության մեջ հրատարակել է մի շարք լուսանկարներ, որոնց 80 տոկոսը պատկերում է Վիշապասար լեռը.«Իզուր չէ, որ այս լեռը ես անվանում են նախիջեւանյան Մասիս: 1989 թվականին սարի վրա հայտնաբերվեց ուրարտական սեպագիր արձանագրություններ, որը թվագրվում է Ք.ա. 820 թվականով: Չգիտես ինչու մեր հայագետները պասիվ են ներկայացնում այդ սեպագրերի պատմական նշանակությունը»,-մեկնաբանեց հայագետը: Նա ենթադրում է, որ Նախիջեւանի տարածքում կան 2-3 նախաուրարտական եւ ուրարտական շրջանի բերդաքաղաքներ. «Սեպագիր արձանագրությունները բարեբախտաբար լեռան վրա են, այդ պատաճառով էլ ադրբեջանական հոշոտող ձեռքը այնտեղ չի հասել: Նախիջեւանի տարածքում այժմ հայկական հուշարձաններ գոյություն չունեն`դրանք ադրբեջանցիները վերացրել են: Վանդալիզմի այս փաստը աննախադեպ էր մեր եւ համաշխարհային մշակույթի պատմության մեջ: Ադրբեջանը ցանկացել է հայկական հետքը իսպառ վերացնել»,-շեշտեց նախիջեւանագետը եւ հույս հայտնեց, որ ապագա սերունդներն այդ տարածքներն անպայման կազատագրեն եւ կկառուցեն նոր եկեղեցիներ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles