Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

"ԾԱՆՐ ԲԵՌԸ"` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՈՒՍԵՐԻՆ

$
0
0

"ԾԱՆՐ ԲԵՌԸ"` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՈՒՍԵՐԻՆ

"Իրավունք"-ը "Ժառանգություն" կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ "Ժառանգություն" կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի Համաժողովրդական շարժման հռչակման մասին հայտարարությանը ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն պատշաճ կերպով չարձագանքեցին ու չմիացան: "Պատշաճ ձեւով, կարծում եմ, արձագանքեցին` հայտարարելով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ազատ է, եւ մենք կարող ենք մեր քայլերը կատարել",-պատասխանեց Ա. Մարտիրոսյանը:
Հիշեցնենք` նոյեմբերի 13-ին "Ժառանգություն" կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակել էր համաժողովրդական շարժման ստեղծման մասին հռչակագիր, իսկ դրանից մոտ մեկ շաբաթ անց պրն Հովհաննիսյանը նորից խոսել էր միացյալ հրապարակի բացակայության մասին:
Ր. Հովհաննիսյանի այլ հայտարարությունները Արմեն Մարտիրոսյանը մեկնաբանեց` հիշեցնելով "Ժառանգություն" կուսակցության առաջնորդի դեկտեմբերի 5-ին կայանալիք ասուլիսը: Փաստորեն, Արմեն Մարտիրոսյանը "ծանր բեռը" Րաֆֆի Հովհաննիսյանի ուսերին դրեց:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles