"ԾԱՆՐ ԲԵՌԸ"` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՈՒՍԵՐԻՆ
"Իրավունք"-ը "Ժառանգություն" կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ "Ժառանգություն" կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի Համաժողովրդական շարժման հռչակման մասին հայտարարությանը ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն պատշաճ կերպով չարձագանքեցին ու չմիացան: "Պատշաճ ձեւով, կարծում եմ, արձագանքեցին` հայտարարելով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ազատ է, եւ մենք կարող ենք մեր քայլերը կատարել",-պատասխանեց Ա. Մարտիրոսյանը:
