ՆԱՋԱՐՅԱՆԸ ՓՈՇՄԱՆԵԼ Է, ԿԱՄ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԷԼ ՉԻ ԲՈՅԿՈՏՈՒՄՈչ իշխանական խմբակցությունները, թեպետ ԱԺ ամբիոնից աղաղակում էին, թե 2015 թվականի բյուջեի նախագիծը համարձակ չէ, ոմանք էլ վստահեցնում էին, որ բոյկոտելու են ու նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացնելու ՀՀ կառավարությանը, սակայն պարզվում է իրականությունը բոլորովին այլ է: Երեկ ՀՀ ֆինանսների փոխնախարար ՊԱՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆԸ լրագրողներիս հետ զրույցում նշեց, որ ընդդիմադիր դաշտից ոչ միայն ՀՅԴ-ն, այլեւ անգամ «Ժառանգություն» խմբակցությունն է 2015 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկներով դիմել ՀՀ կառավարությանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ