Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԴԱՇՆԱԿՆԵՐԸ ԻՄՊԻՉՄԵՆԹԻ ՀԻՄՔ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ

$
0
0

ԴԱՇՆԱԿՆԵՐԸ ԻՄՊԻՉՄԵՆԹԻ ՀԻՄՔ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսել է Սահմանադրական դատարանից էլ վեր գործառույթներով իրեն «օժտել»: Վերջինս հայտարարել է, թե հաջորդ քառօրյային` դեկտեմբերի 1-ին, հանդես կգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու` Ազգային ժողովի որոշման նախագիծն արտահերթ կարգով խորհրդարանի օրակարգ մտցնելու նախաձեռնությամբ: Իսկ դրա համար նախ պետք է պարոն Փաշինյանը ստորագրություններ հավաքի պատգամավորներից: Իսկ թե այս հարցում ինչպիսի՞ դիրքորոշում ունեն ՀՅԴ-ականները, «Իրավունքը» պարզեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ, ով նախ նշեց, որ տեղյակ չէ նախաձեռնության մասին, եւ ոչ էլ այն քննարկվել է խմբակցությունում: Ապա հավելեց.
-Նախագահին պաշտոնանկ անելու միայն մեկ ընթացակարգ կա` դա իմպիչմենտի ընթացակարգն է, որը նշանակում է քրեական հանցագործության մեջ մեղադրանք: Այսինքն` մեղադրանքի տեքստը պետք է լինի սեղանին, որ ծանոթանաս, կարդաս, հասկանաս... Մերկապարանոց հայտարարություններ անելով չէ: Այսօրվա մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս քաղաքական պատասխանատվության շրջանակներում անվստահություն հայտնել: Կրկնում եմ` միայն մեկ ընթացակարգ կա` իմպիչմենտի ընթացակարգն է, իսկ դա էլ քրեական ոլորտից է: Եվ այդ ամենը պետք է ունենա հիմնավորումներ: Դա սովորական ընթացակարգ չէ, այսինքն` մյուս կողմից էլ շոու անելով չէ: Սա այդ դեպքը չէ, որ պետք է վեր կենաս ու ուղղակի հայտարարես: Ազգային ժողովի մասնակցությունը բացառապես իմպիչմենտի ընթացակարգով է, ուրիշ մասնակցության ձեւ կամ հարցի քննարկման այլ ձեւաչափ չկա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles