ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ «ՎԱՏ ԽԱՍՅԱԹԸ»
Երեկ կայացավ ԱԺ ֆինանսաբյուջետային եւ վարկային մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հանձնաժողովի դրական եզրակացությանն արժանացան կառավարության ներկայացրած մի շարք օրենքների փոփոխությունների նախագծերը: Ուշագրավ էր այն, որ քաղաքական մեծամասնության` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները լիովին համաձայնվում էին հանձնաժողովի նիստին ներկա միակ ընդդիմադիր պատգամավորի` ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ, նույնն էլ պարոն Մինասյանը համակարծիք էր իշխանական պատգամավորների ու կառավարության ներկայացուցիչների հետ: Արդյունքում հանձնաժողովը բոլոր օրենսդրական նախաձեռնություններին միաձայն կողմ էր քվեարկում: Սակայն, այնուամենայնիվ, Ա. Մինասյանը մի օրենսդրական նախաձեռնությանը դեմ քվեարկեց: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը կատակեց. «Մեկ է, խասյաթ ա, պիտի դեմ քվեարկի»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ