ԲՀԿ-ՈՒՄ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը սկսելու նախագիծը: «Իրավունքը» փորձեց ԲՀԿ մի քանի պատգամավորներից պարզել` կմիանան Փաշինյանի այս նախաձեռնությանը, թե ոչ: Մեզ հաջողվեց կապ հաստատել միայն ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ: Վերջինս ասաց, որ ԲՀԿ-ում այդ հարցը չի քննարկվել: Իսկ իր անձնական կարծիքը պրն Խաչատրյանը խուսափեց հայտնել` պատճառաբանելով, թե կուսակցականը չի կարող կարծիք հայտնել:
Հ.Գ. Եթե ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանն առաջին հերթին կարեւորում է կուսակցության, այլ ոչ թե իր կարծիքը, ինչու է, օրինակ, Հայաստանի`ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ հանգամանալից ներկայացրել իր դիրքորոշումը:
Սոնա Դավթյան