Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

՛՛ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ՛՛ ԱԿՏԻՎԸ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

$
0
0

՛՛ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ՛՛ ԱԿՏԻՎԸ ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ՐԱՖՖԻ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

 

Այն, որ Զարուհի Փոստանջյանը, Ստյոպա Սաֆարյանը եւ մի շարք այլ ժառանգականներ, հրապարակավ հակադրվում են Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետներին, մասնավորապես եռյակի շրջանակներում համատեղ գործունեությանը, հանրահայտ է: Սակայն պարզվում է Րաֆֆիի հայտարարություններով մեղմ ասած հիացած չէ նաեւ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսայնը:

Հայոց Աշխար թերթին տված հարցազրույցում նա խուսափել է իր կարծիքը հայտնել իր կուսակցության ղեկավարի հայտարարությունների վերաբերյալ եւ առաջարկել է Րաֆֆի հետ կապված բոլոր հարցերը ուղել հենց նրան. «Իհարկե ես ունեմ իմ անձնական կարծիքը պարոն Հովհաննիսյանի հայտարարության մեջ արծարծված հարցերի եւ հարակից խնդիրների վերաբերյալ: Բայց համարում եմ, որ ավելի ճիշտ է պահպանել կուսակցական կարգապահությունը... Գերադասում եմ իմ անձնական դիտարկումները ներսում արտահայտել, իսկ հրապարակավ ներկայացնել մեծամասնության կողմից ընդունված որոշումները»:

Ակնհայտ է, որ Արմեն Մարտիրոսյանը համամիտ չէ Րաֆֆի հետ, սակայն զուտ«կուսակցական կարգապահությունից» ելնելով հրապարակավ չի արտահայտում ի տարբերություն նույն Փոստանջյանին, որը ըստ Ա. Մարտիրոսյանի «օգտվում է ազատությունների ավելի լայն շրջանակից»: Ի դեպ «Ժառանգության» փոխնախագահը նշել է, որ մոտակա հանրահավաքից մարդաշատության ակնկալիքներ չունի, քանի որ. «Ժառանության հավաքները երբեւիցե հայտնի չեն եղել իրենց մարդաշատությամբ...»:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles