Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԼՈՒՐՋ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ԿԱՆ»

$
0
0

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԼՈՒՐՋ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ԿԱՆ»

 

Երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ անդրադարձավ քրեակատարողական հիմնարկներին եւ այնտեղ տեղի ունեցած փոփոխություններին.

«Ասեմ, որ քրեակատարողական համակարգում անցած 6-7 ամիսների ընթացքում բավականին լուրջ տեղաշարժեր կան: Շատ բաներ միգուցե այսօր ձեզ համար տեսանելի չլինեն, որովհետեւ այն նախաձեռնությունները, որոնք մենք սկսել ենք դրանց արդյունքը հավանաբար 1-2 տարի հետո ռեալ կյանքում կտեսնեք»: Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկների վերջերս նշանակված ղեկավարին` Արթուր Օսիկյանին, պարոն նախարարը հավելեց. «Պարոն Օսիկյանը ավյունով լի երիտասարդ է, եւ կարծում եմ, որ մեր եւ նրա ծառայություններն իրականացնելու ջանքերը համատեղելու արդյուքնում բավականին լավ արդյունքներ կարձանագրենք»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles