ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԴԺԳՈՀ ԴԵՄՔՈՎ ԳՈՀ Է 2015-Ի ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ
Սպորտի եւ երիտասարդության նախարար ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԸ, թեպետ նախարար նշանակվելով, ի լուր լրագրողների` հայտարարում էր, թե որպես նախարար` 100 օրը բոլորելով, ակտիվ աշխատելու է լրագրողների հետ, բայց այդպես էլ ոչինչ չփոխվեց: Երեկ կառավարության նիստից հետո Գ. Ղազարյանը վատ տրամադրությամբ փորձում էր հնարավորինս սրընթաց անցնել լրագրողներիս միջով` խուսանավելով հնարավոր հարցերից: Այնուամենայնիվ, հարց հնչեց, թե ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությանը արդյո՞ք բավարարում են 2015 թ. պետբյուջեի նախագծով ամրագրված հատկացումները, որին ի պատասխան` ստացանք կարճ ու դժգոհ պատասխան. «Այո, լրիվ բավարարում են»: Մինչ կհնչեր հաջորդ հարցը, պարոն նախարարը կայծակնային արագությամբ լքեց կառավարության շենքը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ