ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՉԿԱՆԽԵՆ, ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՈՎ ԿԱՆԻ
Երկար տարիներ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի հայ ազգային նվագարանները սեփականաշնորհի: Դիմում է տարբեր միջոցների. մեկ` դուդուկի մասին է ֆիլմ նկարահանում ու չգիտես ինչպես պատմում, որ դուդուկի հայրենիքը հենց Ադրբեջանն է, մեկ էլ` այդ գործիքով հայտնվում է տարբեր բեմերում, որպեսզի միջազգային հանրության աչքը եւս մտցնի, թե տեսեք ինչ հին ու մշակութային ազգ ենք մենք: Ու նման կեղծիքներ աշխարհում տարածելու համար, նրանք ընկնում են այս ու այն միջազգային կառույցների դռները` մեկին խնդրելով, մյուսի մոտ լացելով` փորձում իրականացնել իրենց նպատակները: Մնում է մի օր էլ Ադրբեջանը հայտարարի, թե մարդկությունը սկիզբ է առել հենց իրենց երկրից: