«ԱՎՏՈՄԱՏՆԵՐՈՎ, ԶԻՆՎԱԾ ԴՈՒՐՍ ԵՆ ՀԱՆՈՒՄ ՄԵԶ
ՄԵՐ ՍԵՓԱԿԱՆ ՏՆԻՑ»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ամերիա» բանկը, չսպասելով հայտնի օֆշորային գործով հարուցված քրեական գործի ավարտին, վաճառքի է հանել հայտնի գործարար, այժմ ունեզրկման շեմին հայտնված Փայլակ Հայրապետյանի գրավադրած անշարժ գույքի:
Սակայն այսօր գործարարը մեզ բավական վրդովված պատմեց, թե ինչպես են ոստիկանները բանկի ներկայացուցիչների հետ միասին իրենց վտարում վաճառքի հանված տարածքներից: «Առանց չափազանցնելու մի քառասուն հոգով ավտոմատներով, զինված դուրս են հանում մեզ մեր տարածքներից, իմ սեփական տնից: Էնպես են մեզ մեր տնից դուրս շպրտում, ոնց որ հանցագործ լինենք: Հարեւանների, տեսնողների մոտ էնպիսի տպավորություն է, որ զինված բանդա են վնասզերծում, ուրիշ բան, որ մենք մեր կամքով դուրս չգայինք, թող էլի նման կերպ վարվեին, բայց հիմա, երբ մենք թող հանգիստ դուրս ենք գալիս, ինչ պետք է նման շոու սարքելը»,-պատմեց գործարարը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ