ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆԻՆ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՏԵՂԱՓՈԽԵԼ
ԵՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
Արսեն Խոջոյանի մայրը` Սվետլանա Խոջոյանը, «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ մոտ մեկ շաբաթ առաջ Արսեն Խոջոյանին տեղափոխել են հիվանդանոց` ոտքի ցավի պատճառով.«Տեղափոխել էինք Բերդի հիվանդանոց, որտեղ մեզ ասացին, որ կարիք չկա Երեւան տեղափոխել: Հիմա արդեն տանն է»:
Ինչ վերաբերվում է Արսեն Խոջոյանի մոտ հայտնաբերված «վուլգար» փսորիազ հիվանդության բուժմանը, այն շարունակվում է. «Արսենը պետք է տասնհինգ օրը մեկ գնա ստուգման, բայց այս անգամ չկարողացանք: Բժիշկը անհրաժեշտ դեղերն ուղարկել է, որն էլ օգտագործում է: Մարմնի վրա ցաները դեռ կան: Դեղերը քսում ենք, տեսնենք` ինչ օգուտ կտա»:
Բանկից վերցրած վարկը խոջոյանների ընտանիքն ամբողջությամբ չի մարել: Թե այս, թե այլ հարցերով ընտանիքին աջակցում է Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի ղեկավարած «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ