Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐ ԳՐԱՎ ՉԻ ԴՆՈՒՄ

$
0
0

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐ ԳՐԱՎ ՉԻ ԴՆՈՒՄ


Օրերս ՀՀ կառավարության նիստում որոշվեց 7 մլն ԱՄՆ դոլարի վարկ վերցնել ավստրիական «Էրստե» բանկից եւ տրամադրել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին` վերազինման եւ վերանորոգման համար: Սակայն մամուլում լուրեր տարածվեցին, թե դրա դիմաց ողջ գույքով եւ բանկային հաշիվներով գրավադրվել է Ավստրիայում ՀՀ դեսպանատունը:

Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ մշակույթի նախարարության գործերի կառավարման վարչության պետի տեղակալ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ, ով հերքեց տարածված լուրերն ու պարզաբանեց. «Մամուլում տարածված այդ լուրը, թե դեսպանատան գույքն է գրավ դրված, իրականությանը չի համապատասխանում, մենք պաշտոնապես հերքում ենք այն: Իրականությունն այն է, որ գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ «Էրստե» բանկի միջեւ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նորոգման իրականացման համար արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի նախագծին: ՀՀ մշակույթի նախարարության եւ ավստրիական «Վաագներ-Բիրո կոնսորցիումի» միջեւ նախատեսվում է կնքել 7 մլն եվրոյի ապրանքի եւ ծառայության մատուցման պայմանագիր` 23 տարի մարման ժամկետով եւ առանց գրավադրման, որի երաշխավորը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles