ՓԱՍՏԱԲԱՆ «ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐՈՎ ԱՊԱՑՈՒՑՎՈՒՄ Է ՍԵԴՐԱԿ
ՕՍԻՊՅԱՆԻ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆԸ»
«Առերսումները ձգձգվում են այն պատճառով, քանի որ մեր կողմից նախաքննական մարմնին ներկայացվել է հեռախոսային ձայնագրություն, որով ապացուցվում է իմ պաշտպանյալ` Սեդրակ Օսիպյանի, անմեղությունը: Այժմ սպասում ենք ձայնագրության փորձաքննությանը, մինչեւ այդ փորձաքննության արդյունքները չլինեն առերեսումներ» կարծում են չեն լինի»,-iravunk.com-ի հետ զրույցում ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի դանակահարության մեջ կասկածվող եղբորորդու` Սեդրակ Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 1-ին Նուբարաշենում դանակահարվել է Վանուշ Ալեքսանյանը, ինչում մեղադրվում է Սեդրակ Օսիպյանը: