Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ԳԱՌ ԵՍ, ԹԵ ՈՉԽԱՐ, ԻՆՉՔԱ՞Ն ԲՈՒԴ ԵՍ ՏԱԼԻՍ»,- ՀԱՄԱԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ

«ԳԱՌ ԵՍ, ԹԵ ՈՉԽԱՐ, ԻՆՉՔԱ՞Ն ԲՈՒԴ ԵՍ ՏԱԼԻՍ»,-

ՀԱՄԱԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՒ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ

ՊԱՏՃԱՌԸ


Image may be NSFW.
Clik here to view.
Հայտնի է, որ օրերս Վանաձորի դպրոցներից մեկում աշակերտների միջեւ վիճաբանությունը ավարտվել էր դանակահարությամբ: Դեպքը տեղի էր ունեցել թիվ 5 դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում: Ըստ տարածված լուրերի` վիճաբանության ժամանակ աշակերտներից մեկը իր մոտ եղած դանակով դանակահարել է 9-րդ դասարանցու: Նրան տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց. Տուժածը վնասվածքը ստացել է ձախ արմնկային հոդի հատվածում: Իսկ, թե ինչն է աշակերտների վեճի պատճառը Վանաձորի թիվ 5 դպրոցի տնօրեն Բարոյանը iravunk.com-ի հետ զրույցում մանրամասնեց.

- Աշակերտներից մեկի անունը Գառնիկ է, մյուսը` Ղամբարյան  Յուրան` Գառնիկին ծաղրելով, թե կատակով ասել է. «Գառ ես, թե ոչխար, ինչքա՞ն բուդ ես տալիս», վերջինիս ինքնասիրությունն էլ վիրավորել է, ասել է արի գնանք պարզենք, թե ինչ հիմքով ես նման բան ասում: Դանակահարողը Յուրան է եղել: Հիմա տուժողը դասի չի գալիս, իսկ Յուրաի ծնողները խնդրել են, որ մի քանի օր չգա երեխան դասի, որովհետեւ սթրեսի մեջ է, նույնիսկ չի էլ հիշում, որ դանակահարել է:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles