ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀՀԿ-Ի ՄԱՍԻՆ Է ՄՏԱԾՈՒՄ
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը քննադատաբար հանդես եկավ մեծամասնական ընտրակարգի վերաբերյալ: Նրա խոսքով այդ համակարգի վերացումը բխում է հանրության շահերից ու օգտակար է նաեւ ՀՀԿ-ի համար: ՀԱԿ պատգամավորը չմոռացավ հիշել ՀՀԿ-ի անցած ճանապարհը, կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանին` հայտարարելով, որ նրանից հետո ՀՀԿ-ում ոչինչ չի փոխվել: Ի պատասխան Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց Արամ Մանուկյանին ՀՀԿ-ի մասին խորությամբ ու մանրակրկիտ մտածելու համար:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ