Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԳԱՐԵԳԻՆ ՆՈՒՇԻԿՅԱՆԸ ՄԱՍԱՄԲ ՀԱՄԱՄԻՏ Է ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՀԵՏ

$
0
0

ՀՀԿ-ԱԿԱՆ ՆՈՒՇԻԿՅԱՆԸ ՄԱՍԱՄԲ ՀԱՄԱՄԻՏ Է

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՀԵՏ

 

«Ժառանգություն»  խմբակցություն պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բազմիցս է արտահայտել իր բացասական  կարծիքը Հայաստանի`ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ: Ավելին` տիկին Փոստանջյանը  ԵՏՄ-ի պայմանագրին կողմ քվեարկողներին համարում է «պետական դավաճաններ», սակայն անգամ այս որակումը չօգնեց նրան  համախոհներ ունենալ: Տեսնելով  որ «պետական դավաճաններ» որակումն էլ իր ցանկալի պտուղները չի տալիս` Զարուհի Փոստանջյանը որոշեց իր կողմը քաշել գործարար պատգամավորներին` հայտարարելով, որ Հայաստանի`ԵՏՄ-ի անդամակցությունից առաջին հերթին նրանք կտուժեն: «Իրավունքը» գործարար-պատգամավորներից պարզեց արդյոք գործարարները կտուժեն ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը բացասաբար պատասխանեց`ասելով, որ նման նախադրյալներ չկան: ՀՀԿ մեկ այլ պատգամավոր Գարեգին Նուշիկյանի խոսքով  էլ ` ԵՏՄ-ի անդամակցությունից կօգտվեն հայ րտահանողները, երրորդ երկրներից որոշակի ապրանքներ ներմուծողներն էլ ինչ-որ չափով կտուժեն: «Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը կունենա իր թե՛ դրական, թե՛ բացասական ազդեցությունը: Բայց առաջիկա 5 տարիների ընթացքում դրականն ավելի շատ կլինի»,- կարծում է Նուշիկյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles