Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԲՀԿ-Ը ԱԺ-ՈՒՄ «ՊՈՒ» Է ԱՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

$
0
0

ԲՀԿ-Ը ԱԺ-ՈՒՄ «ՊՈՒ» Է ԱՆՈՒՄ ՄԻԱՅՆ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսօր խորհրդարանի ամբիոնից ոգեւորված «քըխ» էր ասում մեծամասնական ընտրակարգին եւ դոշ տալով պաշտպանում 100 տոկոս համամասնական ընտրակարգը տարբեր հիմնավորումներ ներկայացնելով` սկսած իշխանության կողմից  տրվելիք «դաբրոներ»-ից վերջացրած մեծամասնական ընտրակարգի անարդյունավետությամբ: Հետաքրքիրն այն է, որ ԲՀԿ պատգամավորը  կարծես թե մոռանում է, որ իր խմբակցության ղեկավարն ու մի շարք պատգամավորներ ընտրվել են հենց մեծամասնական ընտրակարգով: Բայց առավել զարմանալին այն է, որ երբ ԱԺ-ը քննարկում է երկրի համար ավելի կարեւոր սոցիալ-տնտեսական հարցեր ու օրինագծեր, Ռ. Քոչարյանի «արբանյակ» կուսակցության անդամների  գրեթե մեծամասնությունը ձկան նման լուռ է.  ինչպես կասեր երջանկահիշատակ դերասան Արմեն Խոստիկյանը, գոնե մի «պու» չի անում: Անգամ Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ մինչ այժմ կուսակցությունը միասնական դիրքորոշում չունի: Իսկ ահա  չարչրկված համամասնական ընտրակարգի մասին խոսելիս  ԲՀԿ-ն առիթը բաց չի թողնում` սրանով ցույց տալով, որ փաստորեն, իրեն միայն գալիք ընտրություններ են  հետաքրքրում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles