Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ԳԻՐՔ ԿԱՐԴԱԼԸ ՄՇՏԱՁԵՎ Է, ՈՉ ԹԵ ՆՈՐԱՁԵՎ...»

«ԳԻՐՔ ԿԱՐԴԱԼԸ ՄՇՏԱՁԵՎ Է, ՈՉ ԹԵ ՆՈՐԱՁԵՎ...»


Image may be NSFW.
Clik here to view.
21-րդ դարը քննադատական տեսանկյունից դիտարկելիս մի շարք արժեքների համախումբ կարելի է առանձնացնել, որոնք ի չիք են դարձել դարաշրջանի բերած վտանգների հորձանուտում, դրանցից մեկն էլ գիրք-համակարգիչ հակադրությունն է: Կարդու՞մ ենք արդյոք այսօր, դեռևս շարունակու՞մ են անփոխարինելի մնալ գրքի էջերի խորհրդավորությունն ու բույրը, թե՞ ամենը հեշտությամբ ամփոփվել է համակարգիչ կոչվող կախարդական արկղի մեջ: Մտահոգությունն ու հարցադրումները կարծես այնքան էլ իրական չեն գրքի կողքին ապրող երիտասարդների համար. «ԻՐԱՎՈՒՆՔԻ» զրուցակիցները «ԳՐՔԱՄՈԼ» ակումբի հիմնադիրներ ՀԱՄԼԵՏ ՄՈՒՐԱԴՅԱՆՆ ու ՀԱՍՄԻԿ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆՆ են:Image may be NSFW.
Clik here to view.

«Թյուր է այն կարծիքը, որ այժմյան երիտասարդությունը չի կարդում, կարդում է ու ավելի բազմազան գրականություն, քան մեր ծնողները: Այսօրվա ընթերցողը նաև շատ բծախնդիր է. կարդում են, ընկալում, մեկնաբանում, բայց դասականներից ավելին են ակնկալում, նրանց հանդեպ բծախնդիր ու պահանջկոտ են»,- վստահեցնում է Հասմիկը, Համլետն էլ,  կիսելով գործըկերուհու կարծիքը, հավելում է. « Ի սկզբանե ստեղծվել է «ԳՐՔԱՄՈԼԻ» ինտերնետային էջը, որը, իր գործունեությունը 3 տարի ծավալելով, այնքան ընդլայնեց շրջանակը, որ պահանջ եղավ վիրտոալ հարթակից նաև իրական տեղափովելու: Բավականին մեծ է մեր թիմը. հավաքվում են ընթերցասերներն ու քննարկում այն գրքերը, որ կարդում են…»:

Image may be NSFW.
Clik here to view.
ԳԻՐՔ ԿԱՐԴԱԼԸ ՆՈՐԱՁԵՎ Է

Նորաձևության ճյուղերից մեկն է նաև ընթերցանությու՞նը, թե՞ սա չհաջողված PR քայլ է, ու իրապես ընթերցասեր մարդու համար նյարդայնանալու միջոց: Ահա, թե ինչ է մտածում քաղաքի ամենատարբեր մասերում տարածված հայտնի մարդկանց նկարներով «Գիրք կարդալը նորաձև է» ցուցանակ-պաստառների մասին ՀԱՍՄԻԿԸ. «Վայ այն հասարակությանը, որ պետք է կարդա նորաձևությունից դրդված: Գիրք կարդալը մշտաձև է, ոչ թե նորաձև… Ես չեմ կարող կարդալ, որովհետև բոլորը կարդում են, որովհետև կարդալը մոդայիկ է: Եվ հետո այստեղ կիրառվող նորաձև տերմինը հասարակության մասին կարծիքն էլ է գցում»:

ՄԻՋՈՑՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿՕԳՆԵՆ ԳՐՔԱՄՈԼ ԱԾԱԿԱՆԸ ՇԱՏԵՐԻՆ ՎԵՐԱԳՐԵԼImage may be NSFW.
Clik here to view.

Կարևոր հարց է չէ՞ իսկապես, իսկ ինչպե՞ս հասնել դրան, ահա ՀԱՄԼԵՏԻ տարբերակը. «Շատ բան կախված է մեզնից. յուրաքանչյուրս պետք է վարակենք մեր կողքի կանգնածին, ոգևորենք շրջապատին, գրքի միջավայրում ապրենք, կիսվենք իրար  հետ տպավորիչ մտքերով, քննարկենք: Սա հաճելի վարակ է, կարելի է առանց մտածելու վարակվել»:

«ԳՐՔԱՄՈԼ» ԱԿՈՒՄԲԻ ՆՊԱՏԱԿԸ

Յուրաքանչյուր կառույց, երբ հիմնադրվում է, իր առջև նպատակներ է դնում, տեսլականներ ուրվագծում, ապա նոր միայն ծավալում գործունեությունը: «ԳՐՔԱՄՈԼԻ» առաջնային  անելիքներից ՀԱՍՄԻԿԸ նախևառաջ նշում է. «Հասարակության շրջանում գրքի հանդեպ սերը պահել, միավորել ընթերցասեր շերտին, համախմբել այն շրջանակին, ովքեր ընթերցում են, բայց իրենց կողքին միգուցե չունեն մեկին, ում հետ կարող են քննարկել, կիսել տպավորություններն ու գրքի փոխանցած ասելիքը բարձրաձայնել»:

Image may be NSFW.
Clik here to view.
ՈՎ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
«ԳՐՔԱՄՈԼԻ» ԱՆԴԱՄ

Ձեզ և՞ս հետաքրքրեց ամենաընթերցասերների շրջանակը, ուրեմն. «Ցանկացած ընթերցող, ով ունի ժամանակ կարդալու և պարտաճանաչ մասնակցելու հանդիպումներին, կարող է լինել մեր թիմի անդամը: Ներկա պահին անդամակցության հնարավորություն չունենք, որովհետև մեր առաջին խումբը համալրված է, բայց փետրվար ամսին նոր խումբ կկազմվի, և բոլոր ցանկացողները կարող են միանալ: Ի դեպ, «Գրքամոլի» ծրագիրը իրագործվում է 3 մակարդակով`1-ին մակարդակ`դասական աշխատանքների ընթերցում-քննարկում, 2-րդ`հայտնի անունների կենսագրություններ, 3-րդ` ֆիլմ և գիրք համադրություն»,- մանրամասնում է ՀԱՄԼԵՏԸ:


Եվ ինչպես ասում է ֆրանսիացի փիլիսոփա Դիդրոն` մարդիկ դադարում են մտածել, երբ դադարում են ընթերցել: Եկեք չվերածվենք առանց մտքի մեխանիկական մարդուկների և մշտապես լինենք գրքամոլության «զոհը»:

 

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles